Լրահոս
Օրվա լրահոսը

Իմամօղլու. Ադրբեջանի և Հայաստանի խաղաղությունը կարող է ամրապնդվել միայն այն դեպքում, եթե այն ընդունվի Թուրքիայի և ողջ տարածաշրջանի կողմից

Օգոստոս 12,2025 13:38

Ermenihaber. Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) նախագահի թեկնածու և Ստամբուլի կալանավորված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն աջակցություն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հովանու ներքո ձեռք բերված խաղաղության համաձայնագրին։

Նա այն գնահատել է որպես պատմական հնարավորություն՝ հազարավոր կյանքեր խլած և երկար տարիներ լուծում չգտած հակամարտության վերքերը բուժելու, ինչպես նաև տարածաշրջանում բարիդրացիական հարաբերությունները վերականգնելու համար։

Իմամօղլուն նաև շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ այս խիզախ քայլի համար։

Նրա խոսքով՝ թեև Թուրքիայի իշխանությունները հայտարարել էին, որ տարածաշրջանում «խաղի կանոն սահմանողի» դեր են ստանձնել և մեծ ջանքեր են գործադրել երկու հարևան երկրների միջև միջնորդության համար, Անկարան բացակայում է այս կարևոր խաղաղության գործընթացի հիմնական դերակատարների շարքից։

Նա նկատել է, որ նույնիսկ այն դեպքում, երբ Թուրքիան կանգնել էր Ադրբեջանի կողքին Ղարաբաղյան պատերազմներում և մասնակցել ռազմավարական ձեռքբերումներին, դիվանագիտական քայլեր, որոնք կապահովեին երկրի ներկայությունը բանակցային սեղանին, դեռ չեն արվել, ինչը լուրջ թուլություն է թուրքական դիվանագիտության համար։

Իմամօղլուի համոզմամբ՝ Ադրբեջանի և Հայաստանի խաղաղությունը կարող է ամրապնդվել միայն այն դեպքում, եթե այն ընդունվի Թուրքիայի և ողջ տարածաշրջանի կողմից՝ ներառական տեսլականի շրջանակում։

Նա շեշտել է, որ Թուրքիան պետք է անպայման ներգրավվի այս գործընթացում, իսկ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումն ու կարևոր ենթակառուցվածքային և տրանսպորտային նախագծերը պետք է դիտարկվեն հենց այս համատեքստում։

Նրա խոսքով՝ տարածաշրջանում ազդեցիկ և հեղինակավոր երկիր լինելու ճանապարհը անցնում է ժողովրդավարական լեգիտիմության, հզոր ինստիտուտների, խելամիտ և սկզբունքային արտաքին քաղաքականության միջոցով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031