Լրահոս
Օրվա լրահոսը

Փայլանն Էրդողանին կոչ է արել բացել Թուրքիայի ու Հայաստանի սահմանը

Օգոստոս 12,2025 15:07

Ermenihaber. Թուրքիայի ընդդիմադիր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) պոլսահայ նախկին պատգամավոր Կարո Փայլանը գրառում է արել X-ի միկրոբլոգում։  Գրառման մեջ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված կայուն խաղաղության համաձայնագրին՝ Փայլանը նշել է.

«Մեր պարտականությունն է անհապաղ քայլեր ձեռնարկել՝ ապահովելու, որ այս խաղաղությունը դառնա մշտական»։

Դիմելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Փայլանը նշել է.

«Հարգելի պարոն Էրդողան, անհապաղ բացեք Թուրքիայի ու Հայաստանի սահմանը։ Միավորեք Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ժողովուրդներին։ Անհապաղ անենք այդ քայլը»։

Գրառմանը հավելել է, որ Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդները ստորագրեցին «պատմական համաձայնագիրը», որը վերջ դրեց տասնամյակներ տևած թշնամանքին՝ ԱՄՆ նախագահ Թրամփի վկայությամբ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031