Լրահոս
Օրվա լրահոսը

Ջուրը չտեսած՝ արդեն բոբիկացել են, ու հայ հասարակությանն էլ ցանկանում են բոբիկացնել. Գենադի Մնացականյան

Օգոստոս 12,2025 16:10

Գազով լցված փուչիկների է նման այն ամենը, ինչը, ըստ իս, Հայոց պետականության համար շատ վտանգավոր կրոնա-քաղաքական աղանդ հանդիսացող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավարն ու նրա անմեղսունակ թիմակիցները ԱՄՆ  նախագահի մոտից ձեռքները բռնած Հայաստան վերադարձան։

Ջուրը չտեսած՝ արդեն բոբիկացել են, ու հայ հասարակությանն էլ ցանկանում են բոբիկացնել։ Այժմ Հայաստանում տեղեկատվական ահաբեկչություն իրականացնող ՀՀ իշխանություններն ու նրան հարող կամակատարները փորձում են հայությանը հերթական մոլորության մեջ գցել ու համոզել, որ հայերը կարող են խաղաղության մեջ ապրել ցեղասպանություն և էթնիկ զտում իրականացրած վայրի ցեղերի հետ՝ առանց նրանցից զղջման, ապաշխարության ու հատուցման մասին մեկ բառ անգամ լսելու։

Փորձում են մեզ համոզել, որ մենք կարող ենք խաղաղության մեջ ապրել մի ժողովրդի հետ, որը ազգային հերոս է հռչակում  քնած հայ սպային գլխատողին։ Ու այդպես շարունակ կարող ենք թվարկել այն պատճառները, որոնք կան և  թույլ չեն տալիս հային վստահ լինել նրանց դատարկ խոսքերի վրա՝ մանավանդ կեղծ խաղաղարար ԱՄՆ նախագահի երաշխավորությամբ, ում առաջին նախագահության ժամանակ սկսվեց հերոսական Արցախի անկումը և ստեղծվեցին հայաթափման համար «բարենպաստ» պայմաններ, իսկ ահա միջազգային վաշխառուի երկրորդ անգամ նախագահության ժամանակ Հայաստանն է վտանգված, սակայն այս անգամ ոչ մի ուժ չի կարող ստիպել հային լքել իր Հայրենիքը։

Պարտադրված խաղաղությունը ամենաստոր պարտությունն է։ Այս ամենից, կարծում եմ, հայաստանյան ազգային ուժերը պետք է հետևություններ անեն ու քաղաքական իրադարձությունները կրկին չթողնեն ինքնահոսի, ինչպես դա արեցին առնվազն 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո։

Իրականում այժմ ՀՀ իշխանություններն ավելի, քան երբևէ խոցելի են, և ընդդիմության համատեղ ջանքերը կարող են նորից հայկականացնել հայաստանյան ներքաղաքական մթնոլորտը և պետությունների հետ ձևավորել արժանապատիվ փոխշահավետ հարաբերություններ։ ՀՀ ներկայիս իշխանությունները չափից ավելի են շեղվել հայկական օրակարգից և ընդունակ են ամեն ինչի՝ պահելու համար իրենց օր օրի վրա թուլացող քաղաքական ժամանակավոր իշխանությունը։ Բացառապես աղանդավորականների ու բազմագույն փոքրամասնությունների վրա հենված կեղծ սաղմոսերգուն, հույսը հայ ազգի թշնամիների վրա դրած, կարծում է կկարողանա իր ավազահիմն իշխանությունը դեռ պահել, սակայն չեմ կարծում, որ դա նրան կհաջողվի, քանի որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ մարտնչողը չի կարող հաջողել ոչ մի գործում, իսկ այն հաջողությունն էլ, որ իրենց թվում էր, թե ունեն, ԱՄՆ-ում խլեցին նրանցից ու գազով լցված փուչիկներով ուրախ-ուրախ ճանապարհեցին Հայաստան։

Գենադի Մնացականյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031