Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյանի եւ Արծվիկ Մինասյանի գործով առաջին դատական նիստը չկայացավ

Օգոստոս 12,2025 17:05

ՀՀ հակակոռուպցիոն դատարանում այսօր պետք է սկսվեր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ եւ պաշտպանության ու բնապահպանության նախկին նախարարներ Սեյրան Օհանյանի եւ Արծվիկ Մինասյանի,  ինչպես նաեւ՝ Աշոտ Գրիգորյանի, Լևոն Բարսեղյանի, Բենիամին Ղալեչյանի եւ Էդգար Գրիգորյանի գործով առաջին դատական նիստը։ Ինչպես ԱԺ դահլիճում, այնպես էլ նիստից առաջ, լրագրողների հետ զրույցում, Արծվիկ Մինասյանը հայտարարեց՝ որեւէ շինթույլտվություն ինքը չի տվել, քանի որ դա իր գործառույթների մեջ չի մտնում։

Նիստը հետաձգվեց՝ գործով որոշ պաշտպաններ եւ մեղադրյալներ ծանուցված չէին։ Դատավորը հայտարարեց, որ ապացույցներ՝ նրանց պատշաճ ծանուցված լինելու մասին, դատարանը չունի։

Հիշեցնենք, ԱԺ-ն բավարարել էր Սեյրան Օհանյանի եւ Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական վարույթ հարուցելու՝ գլխավոր դատախազի միջնորդությունը։ Սեյրան Օհանյանի եւ Արծվիկ Մինասյանի նկատմամբ կիրառվել էր խափանման միջոց՝ ՀՀ-ից բացակայելու արգելքը ։ Գործի նախաքննությունն օրերս ավարտվել էր եւ ուղարկվել դատարան։ Սեյրան Օհանյանը մեղադրվում է Սեւանի ափին ապօրինի դղյակ կառուցելու մեջ, իսկ Արծվիկ Մինասյանը՝ ապօրինի շինարարության թույլտվություն տալու մեջ ։ Երկուսն էլ չեն ընդունում մեղադրանքը, կատարվողը համարում են քաղաքական հետապնդում։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031