Լրահոս
Օրվա լրահոսը

Կարևոր է չկրկնել 107 տարի առաջ գործած սխալը և Հայաստանը դարձնել գերուժերի շահերի բախման մարտադաշտ. հայտարարություն

Օգոստոս 12,2025 17:33

Հայաստանի ժողովրդական շարժումն իր խոր մտահոգությունն է հայտնում 2025 թվականի օգոստոսի 8-ին ԱՄՆ-ի միջնորդությամբ նախաստորագրված «խաղաղության համաձայնագրի» բովանդակության մեջ տեղ գտած դրույթների վերաբերյալ։ Դրանք ամբողջությամբ արտացոլում են 1918 թվականի հունիսի 4-ին Թուրքիայի հետ ստորագրած Բաթումի տխրահռչակ պայմանագրի տառն ու ոգին, միայն մի տարբերությամբ, որ այն ժամանակ դեռ չկար պետություն, իսկ այժմ մի կառավարություն է ստորագրել, որն ունի 6 տարվա պատմություն։ Այսինքն՝ իշխող կառավարությունը գիտակցաբար զոհում է Հայաստանի շահերը՝ հանուն աշխարհաքաղաքական խաղերի։

Համաշխարհային նոր համակարգի ձևավորման ընթացքում կարևոր է չկրկնել 107 տարի առաջ գործած սխալը և Հայաստանը դարձնել գերուժերի շահերի բախման մարտադաշտ, իսկ  հայրենի տարածքներն ու Հայ ժողովրդի արյունը՝ առևտրի և սակարկության առարկա։

Հայաստանի Հանրապետության նախորդ բոլոր իշխանությունների, «կուսակցությունների» և դրսից ֆինանսավորվող հասարակական կազմակերպությունների հիմնական մասի գործուն մասնակցությամբ փորձում են Հայաստանը դարձնել օտար շահերի մարտադաշտ, ինչը հղի է քաղաքական և անվտանգային, տնտեսական և հասարակական լրջագույն մարտահրավերներով և ազգին ու պետականությանը սպառնացող գոյութենական վտանգներով։

Արևմուտքի ներթափանցումն աշխարհի ցանկացած տարածք իր հետ բերում է ավերումներ, պատերազմներ ու բնական ռեսուրսների թալան, ուստի Հայաստանը և Հայ ժողովուրդը պետք է միավորվեն մեկ դրոշի տակ ու խնդիրները լուծեն առանց միջնորդի՝ հստակ առաջադրելով և անշեղ հետապնդելով ազգային ու պետական երկարաժամկետ շահերն ու  նպատակները։

Մեկընդմիշտ բոլորի համար պետք է հստակ լինի, որ խաղաղությունը ձեռք է բերվում ռազմական, դիվանագիտական և քաղաքական ուժերի հավասարակշռության պարագայում, իսկ հակառակ դեպքում որեւէ թղթի կտոր պատերազմի  խոչընդոտ չէ։

Հայաստանի ժողովրդական շարժում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031