Լրահոս
Օրվա լրահոսը

Սա «տրանսպորտային կապերի նորմալացում» չէ, այլ՝ կախվածության և նվաստացման միջանցք, խրված Սյունիքի սրտում. Օսկանյան

Օգոստոս 12,2025 17:51

Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության և հիմնարար այլ իրավունքների պաշտպանության հանձնախմբի աշխատանքները համակարգող, ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի ֆեյսբուքյան գրառումը

Միայն Փաշինյանի ենթակաների այլընտրանքային իրականության մեջ կարող է Զանգեզուրի միջանցքի փաստացի հանձնումը ներկայացվել որպես «ստրատեգիական հաղթանակ»։ Երբ դուք հանձնում եք ձեր երկրի ամբողջ լայնքով՝ արևելքից արևմուտք ձգվող մի գոտի, որը պետք է վերահսկի երրորդ երկիրն ու օգտագործի Ադրբեջանը 99 տարի՝ առանց մաքսային վերահսկողության, առանց սահմանային ստուգումների և առանց նույնիսկ տարրական իրավունքի ստուգելու, թե ինչ է անցնում, դուք զիջում եք ձեր ինքնիշխանությունը։ Ոչ մի քաղաքական հնարք չի կարող փոխել այս իրականությունը։ Դուք վարձակալությամբ տալիս եք ձեր ինքնիշխանության մի մասը առնվազն երկու սերնդով։ Դա դիվանագիտություն չէ՝ դա ազգային արժանապատվության վաճառք է։

Հայտարարությունները, թե «Ադրբեջանը չստացավ այն, ինչ ուզում էր» և թե «սա չի վնասում Հայաստանի ինքնիշխանությանը», վիրավորանք են հայ ժողովրդի բանականությանը։ Պետականության ոչ մի լուրջ ընկալման մեջ հնարավոր չէ, որ օտար երկրին՝ նրա պայմաններով, տրվի անխոչընդոտ անցում քո տարածքով և դա համարվի ինքնիշխանության պահպանում։

Սա «տրանսպորտային կապերի նորմալացում» չէ, այլ՝ կախվածության և նվաստացման միջանցք, խրված Սյունիքի սրտում։ Դա խորը վերք է, կտրած Հայաստանի մարմնի մեջ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031