«Ազատություն». Քրեական վարույթ է նախաձեռնվել Իջևանի կարի արտադրամասում զենքի գործադրմամբ ու սպառնալիքով ֆիզիկական և հոգեկան ներգործության, ինչպես նաև ապօրինի զենք ձեռք բերելու հոդվածներով, տեղեկացնում են Դատախազությունից:
Օրեր շարունակ Իջևանում «Իջ գրանդ տեքստիլօպտ» ռուսական ընկերության հնդկաստանցի աշխատակիցները գործադուլ էին անում՝ հայտարարելով, թե տնօրինությունն իրենց հասանելիք երեք ամսվա աշխատավարձը չի վճարել: Ավելին՝ բարձրաձայնում էին անմարդկային վերաբերմունքի մասին, թե տնօրենն իրենց սպառնում է զենքով:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: