Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցնցված եմ՝ կապված մեղադրանքի բնույթի հետ, եկեղեցու նկատմամբ հարձակմամբ»․ Ռոբերտ Ամստերդամ

Օգոստոս 12,2025 18:03

«Դեռևս չեմ հանգել եզրակացության։ Ցնցված եմ այն ամենով, ինչի մասին տեղեկանում եմ՝ կապված մեղադրանքի բնույթի հետ, կապված եկեղեցու նկատմամբ ընդհանուր հարձակման հետ»,-լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց միջազգային հայտնի իրավաբան Ռոբերտ Ամստերդամը։

Նա նշեց․ «Լինելով քաղաքակիրթ հասարակություն 21-րդ դարում՝ ունենալ այս մակարդակի հաձակում աշխարհիկ իշխանության կողմից Քրիստոսի զավակների նկատմամբ, անհավանական և անհանգստացնող երևույթ է։ Ես մի քանի առիթներով ասել եմ, որ մենք պետք է երկխոսություն նախաձեռնենք, մենք չպետք է հանցավոր քրեական մեղադրանք առաջադրենք հարցերում, որոնք ակնհայտորեն քրեական չեն։ Քաղաքացիական հասարակությունն է, որ պետք է կառավարության հետ խոսի, քննարկի տեղի ունեցածը՝ հաշվի առնելով, թե ինչ է տեղի ունեցել Ղարաբաղում և ինչ է տեղի ունենում այժմ՝ հարձակում եկեղեցու նկատմամբ, եկեղեցու ֆիզիկական ներկայության նկատմամբ։ Այն, որ պետությունը կարող է գնալ այդպիսի մարդկանց հետևից, որոնք սատարել են Քրիստոսի զավակներին, խոսքեր չեմ գտնում, դա իրավունքի գերիշխանության խախտում է, միջազգային իրավունքի, բարոյականության խախտում է»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031