Region Monitor. 2025թ․ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ միջնորդությամբ ստորագրված հայ-ադրբեջանական համաձայնագիրը, որը ներառում է Սյունիքով անցնող տարանցիկ ճանապարհի (TRIPP) ստեղծումը և դրա անվտանգության ու վերահսկողության հանձնումը ԱՄՆ-ին, Թուրքիայում առաջացրել է բազմաշերտ արձագանքներ։ Մամուլի և վերլուծական շրջանակների գնահատականները տատանվում են խիստ քննադատությունից մինչև զգուշավոր աջակցություն։
«Independent Türkçe»-ի վերլուծաբան Օսման Գազի Քանդեմիրը («Շախմատի փոխվող խաղատախտակ») ուշադրություն է հրավիրում համաձայնագրի 3-րդ կետի վրա՝ ՀՀ Սյունիքով անցնող ճանապարհի անվտանգության հանձնումը ԱՄՆ-ին։ Նա գնահատում է հետևանքները՝ Հայաստանի, Ադրբեջանի, ԱՄՆ-ի, Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի համար, առանձնացնելով և՛ տնտեսական ու դիվանագիտական հնարավորությունները, և՛ երկարաժամկետ ռիսկերը։ Ըստ հեղինակի՝ թեև Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները հիմնված են ոչ միայն դասական արտաքին քաղաքական գործընկերության վրա, այլև պատմական հիշողության, ընդհանուր մշակույթի և եղբայրության վրա, սակայն այսօր Ադրբեջանի՝ Իսրայելի հետ ռազմավարական մերձեցումը և TRIPP-ի ուղղությամբ շարժվելը այս եղբայրությունը դնում է նոր փորձության առաջ։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: