Լրահոս
«Սաղ ժողովուրդը»…
Օրվա լրահոսը

Լեւոն Արոնյանը Սենթ Լուիսում միանձնյա առաջատարն է

Օգոստոս 12,2025 18:33

Միացյալ Նահանգների շախմատային մայրաքաղաք Սենթ Լուիսում մեկնարկել է արագ շախմատի Grand Chess Tour 2025 մրցաշարը, որին մասնակցում են տասը ուժեղագույն գրոսմայստերներ:

Առաջին օրը մրցակիցներից յուրաքանչյուրը խաղացել է երեք պարտիա: Հայկական շախմատի երբեմնի առաջատար Լեւոն Արոնյանը, որը այժմ հանդես է գալիս ԱՄՆ ֆեդերացիայի դրոշի ներքո, բոլոր երեք պարտիաներում հաղթել է մրցակիցներին՝ հնդիկ Գուկեշին, ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին, Ուզբեկստանի ներկայացուցիչ Նոդիրբեկ Աբդուսատտորովին եւ հարյուր տոկոսանոց արդյունքով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Այսօր շախմատիստները խաղալու են եւս երեք պարտիա: Արոնյանի մրցակիցները լինելու են Լենյեր Դոմինգես Պերեսը, Ֆաբիանո Կարուանան եւ Սեմ Շեքլանդը (բոլորն էլ՝ ԱՄՆ):

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031