Ռուբեն Վարդանյանի փաստաբանը միջնորդություն է ներկայացրել դատաբժշկական լեզվաբանական փորձաքննություն անցկացնելու համար
Օգոստոս 12,2025 19:40
Բաքվում Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու դատավարության ընթացքում նրա փաստաբանը միջնորդություն է ներկայացրել դատաբժշկական լեզվաբանական փորձաքննություն անցկացնելու համար։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Աբրահամ Բերմանը հայտարարել է, որ «մեղադրական եզրակացության» ռուսերեն թարգմանության մեջ կան մի շարք հակասական կետեր։
Դատավորը, սակայն, մերժել է միջնորդությունը։ Այնուհետև լսել են «տուժածներին»։
Հաջորդ «նիստը» կկայանա օգոստոսի 19-ին։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: