Լրահոս
Պատերազմի ցավը
Օրվա լրահոսը

Հայ-ադրբեջանական համաձայնագիրը հակասում է Թուրքիայի շահերին. Թուրքիայի պահպանողական կուսակցության ղեկավար

Օգոստոս 12,2025 21:40

Ermenihaber.am. Թուրքիայի պահպանողական, իսլամիստական ուղղվածության «Նոր բարօրություն» կուսակցության ղեկավարի Դողան Այդալին հանդես է եկել հայտարարությամբ՝ Վաշինգտոնում ստորագրված հայ-ադրբեջանական փաստաթղթի վերաբերյալ։

Հայտարարության մեջ Այդալին մի քանի հիմնական շեշտադրումներ է արել՝ ընդհանուր առմամբ պնդելով, որ այն ինչ ստորագրվել է երկու երկրների միջև, վտանգ է ներկայացնում Թուրքիայի համար:

Նրա խոսքով՝ փաստաթուղթը պարունակում է բազմաթիվ անհանգստացնող կետեր Թուրքիայի, Թուրքեստան տարածաշրջանի, Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի համար։

«Թուրքիան այս նախագծից ֆինանսապես շահելու հավանականության հետ մեկտեղ կարող է շատ բան կորցնել։ Առևտրի բանալին անցնում է ԱՄՆ-ի ձեռքը»:

Բացի այդ վերջինս պնդում է, որ այս համաձայնագրով Հայաստանն էապես տնտեսական ազատություն կստանա, և նրա համար Դիլուջուի երկաթուղու միջոցով եվրոպական շուկաներին ներմուծման և արտահանման դարպաս կբացվի։

Այդալին չի բացառել նաև, որ Հայաստանի պաշտպանությանը միտված Արևմուտքի և հատկապես ԱՄՆ-ի  գործողությունները չեն հանգեցնի հայ-թուրքական նոր հակամարտության։

«Այս համաձայնագրով ԱՄՆ-ն ոչ միայն ռազմաբազա է ստանում Կովկասում, այլ նաև տարածք։ Եթե ցանկանա, այս վայրից կարող է միջին հեռահարության հրթիռներով հարվածել Թեհրանին»,-պնդել է վերջինս՝ չնայած նրան, որ վաշինգտոնյան փաստաթղթերով չի նախատեսվում ամերիկյան ռազմաբազայի տեղակայում:

Նա չի բացառել նաև այն, որ մոտ ապագայում ԱՄՆ-ն Իրանի տարածքում բնակվող ազերի ազգաբնակչությանը, քրդերին և թալիշներին կհրահրի Իրանի դեմ:

Իսկ վերջում թուրք քաղաքական գործիչն ընդգծել է. «Ճիշտ է, այս նախագիծը ստորագրվել է, սակայն դա չի նշանակում, որ այն իրականություն կդառնա։ Իրանը, Չինաստանը, Ռուսաստանը և մի շարք այլ երկրներ կդիմադրեն այս նախագծին»:

Աղբյուր`    Yenidenrefahpartisi.org.tr

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031