Լրահոս
Օրվա լրահոսը

Բագրատ Սրբազանը, Արթուր Սարգսյանը և Սրբազան շարժման նվիրյալները ունեն մի նպատակ` իշխանափոխության միջոցով կանխել Հայաստանի գահավիժումը. Տիգրան Աբրահամյան

Օգոստոս 12,2025 20:44

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Սրբազան շարժման, նրա առաջնորդ Բագրատ Սրբազանի գործի վերաբերյալ փաստաբան Հովհաննես Խուդոյանի հրապարակումը շատերիս համար կանխատեսելի էր, որովհետև այս իշխանության այլանդակությունները նրա քաղաքականության անբաժանելի մասն են կազմում:

Մյուս կողմից, հասարակության մեջ մի զգալի հատված էլ կա, որ ինֆորմացիոն ակտիվ հոսքերի, իշխանության բազմերանգ մանիպուլյացիաների պարագայում այսպիսի հիմնավորումների և ճշմարտության մատչելի մատուցման կարիքն ունի, ինչն էլ շատ հստակ արել է Հովհաննեսը:

Բագրատ Սրբազանը, Արթուր Սարգսյանը և Սրբազան շարժման նվիրյալները ունեն մի նպատակ` իշխանափոխության միջոցով կանխել Հայաստանի գահավիժումը և նրանց բոլոր գործողությունների հիմքում սահմանադրությամբ ամրագրված միջոցներն էին:

Որքան էլ, որ հսկայական ջանքեր գործադրվեցին, իշխանությանը չհաջողվեց վարկաբեկել մարդկանց և իր կարած կեղծ ահաբեկչության գործն իր գլխին էլ կջարդվի»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031