«Ազատություն». «Երևանի և Բաքվի միջև համաձայնությունը կարևոր է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համար: Սա կարևոր է այս վարչակազմի համար: Այն կարևոր է աշխարհի համար», -հայտարարել է Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Թեմի Բրյուսը:
«Շատերը փորձել են՝ պետք է ասենք՝ եվրոպացիները, ֆրանսիացիները, Պուտինը և նույնիսկ Բայդենը, միայն նախագահ Թրամփը կարողացավ հաջողությամբ միավորել այս երկու երկրները՝ համաձայնության գալու այս պատմական խաղաղության համար: Այսպիսով, կարծում եմ, աշխարհը գիտի, որ նա հավատարիմ է երկրների միջև երկարատև, կայուն խաղաղությանը՝ անկախ նրանից, թե որքան են տևել հակամարտությունները կամ թշնամանքը», – ասել է Թեմի Բրյուսը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: