Լրահոս
«Սաղ ժողովուրդը»…
Օրվա լրահոսը

Մեր հասարակությունն իրեն վիրավորված չի զգում ոչ մի ստորացումից, կորստից կամ նույնիսկ պատմական ողբերգությունից հետո։ Սա լրջագույն խնդիր է. Վահե Հովհաննիսյան

Օգոստոս 13,2025 13:06

Մենք ունենք շանս, և այն մեր ներսում է

Մեր երկիրը դարձավ բարոյալքված հասարակության և անմիտ էլիտաների նավահանգիստ։
Մինչև խիզախություն չունենանք ընդունելու, որ մեր նորագույն ողբերգությունների պատճառը մենք ենք (օրինակ՝ 2021-ի ընտրությունների արդյունքները, Արցախի հանձնման հանդեպ մեր անտարբերությունը, քաղաքացիական պահվածքի և որակների բացակայությունը և այլն), ոչինչ չի փոխվելու։

Մեր հասարակությունը ոչ մի բանից չի վիրավորվում, իրեն վիրավորված չի զգում ոչ մի ստորացումից, կորստից կամ նույնիսկ պատմական ողբերգությունից հետո։ Սա լրջագույն խնդիր է, որի մասին արդեն լավ գիտեն թե´ թուրքերը, թե´ պոտենցիալ դաշնակիցները, և դրանից մեծապես օգտվում են։ Այդ պատճառով էլ մեր հանդեպ վերաբերմունքն այսպիսին է։ Նույնքան լուրջ խնդիր է ֆորմալ էլիտաների սպառվածությունը։ Բոլոր կարևորագույն փուլերում (ներառյալ՝ ընթացիկ հետվաշինգտոնյան) ճիշտ հարցադրումների, ակտիվ վարքագծի, ճիշտ ձևակերպումների և հասարակությանն ուղղվող ճիշտ ուղերձների ակնհայտ բացակայությունն ուղղակիորեն պնդում է, որ հայաստանյան էլիտաների էական փոփոխությունն առողջացման միակ ճանապարհն է։

Բարոյալքված հասարակության և սպառված էլիտաների պարագայում Հայաստանը ոչ մի շանս չունի։ Եվ, հակառակը, ունի վերականգնման իրական հնարավորություններ՝ նոր որակներով էլիտաների պարագայում, որի առաջին կարևորագույն խնդիրը կլինի հասարակության առողջացումը, բարոյալքման դժոխքից հանելը։

Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031