«Արբիտրաժային բոլոր գործերի վերջնական արդյունքն ակնհայտ է․ պարոն Կարապետյանը հաջողության կհասնի, փոխհատուցում կստանա։ Իրավական առումով ոչ մի կասկած չկա»,-այսօր կայացած ասուլիսում հայտարարեց միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը՝ պատասխանելով ՀԷՑ-ի գործով արբիտրաժային դատարան ներկայացրած հայցերին եւ ՀՀ կառավարության կողմից դրանք չկատարելու մասին հարցին։
Փաստաբանը կոչ արեց ՀՀ կառավարությանը՝ երկխոսություն սկսել, քանի դեռ որպես փոխհատուցում պահանջվող վնասի չափը չի ավելացել․ «Լրջագույն հնարավորություն է մտնել երկխոսության մեջ, քանի դեռ ծախսերը չեն ավելացել ոչ միայն կառավարության, այլեւս Հայաստանի ժողովրդի համար»։ Փաստաբանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ Հայաստանը չի կարող գործել միջազգային հանրությունից դուրս գտնվելով եւ պարտավոր է կատարել միջազգային պայմանավորվածությունները։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
«Կառավարության այս վարքագիծը կներկայացվի բոլոր տնտեսական-քաղաքական գործընկերների ուշադրությանը։ Այս անընդունելի գործելակերպը, որը տեղի է ունենում Հայաստանում, մենք կհասցնենք միջազգային իրավական հարթակներին»,-ասաց փաստաբանը՝ հավելելով, որ դիմելու են բոլոր հնարավոր կառույցներին, կենտրոններին՝ ներկայացնելով ՀՀ կառավարության գործողությունները Եկեղեցու, եկեղեցու աջակից Սամվել Կարապետյանի դեմ։ Ինքը զարմացած է, որ ՀԱԵ բարձր դասի հոգեւորականների դեմ ՀՀ կառավարության սկսած արշավը, նրանց կալանավորումը Եվրոպայում անուշադրության է մատնվել։ Ասաց՝ պետք է ներկայացվի այս գործի ոչ միայն քաղաքական բնույթը, այլեւ՝ Եկեղեցու նկատմամբ հարձակումների համատեքստը․ «Չես կարող այս գործը եւ Սամվել Կարապետյանի՝ եկեղեցում ունեցած ներգրավվածությունն առանձնացնել։ Աշխարհիկ իշխանության կողմից եկեղեցու հիերարխիայի մեջ փոփոխություններ կատարելու պահանջները խախտում են ոչ միայն Հայաստանի Սահմանադրությունը, կրոնի մասին օրենքը, այլեւ ամենակարեւոր հանգամանքը՝ եկեղեցու եւ պետության առանձնացումը, որը ժողովրդավարության համար հիմնարար նշանակություն ունի»։
Մանրամասները՝ տեսանյութում
Այս գործերում, ըստ փաստաբանի, քանի որ ակնհայտ է քաղաքական տարրը, նաեւ քաղաքական հարթությունում իրենք պետք է փորձեն արդյունքի հասնել։ Թե ինչպե՞ս է դա արվելու՝ հարցին էլ պատասխանեց, որ ինքը լավատեղյակ չէ ներհայաստանյան քաղաքական կյանքին, ուստի տեղացի փաստաբանները դրանով կզբաղվեն։
Ամբողջական տեսանյութը՝ ներքեւում.
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ