Լրահոս
Օրվա լրահոսը

Մհեր Գրիգորյանը և դեսպան Բուշը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման արդյունքում ԵՄ երկրների համար փոխկապակցվածության ավելացման հնարավորությունների շուրջ

Օգոստոս 13,2025 14:40

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Գերմանիա երկկողմ համագործակցության օրակարգային հարցերը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդգծել է Գերմանիայի՝ որպես Հայաստանի վստահելի զարգացման գործընկերոջ հետ հարաբերությունների շարունակական խորացումն ու կարևորել ԵՄ ընդլայնվող գործընկերության համատեքստում Բեռլինի դերակատարումը։

Դեսպան Բուշի խնդրանքով փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը անդրադարձ է կատարել նաև 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած գագաթաժողովի արդյունքում հրապարակված հռչակագրին։ Այս համատեքստում զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման արդյունքում տարածաշրջանի երկրների և դրանից դուրս գործընկերների, մասնավորապես՝ ԵՄ երկրների համար փոխկապակցվածության ավելացման հնարավորությունների շուրջ:

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031