Լրահոս
Օրվա լրահոսը

Որոշ անձինք կարծես սխալ են հասկացել Սոնա Մնացականյանի վրաերթի գործով տուժողի իրավահաջորդի կողմից ներկայացված գույքային հայցի իմաստը. փաստաբան

Օգոստոս 13,2025 15:58

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանի ֆեյսբուքյան գրառումը

Որոշ անձինք կարծես սխալ են հասկացել Սոնա Մնացականյանի վրաերթի գործով տուժողի իրավահաջորդի կողմից ներկայացված գույքային հայցի իմաստը։ Պարզաբանեմ, որ հայցապահանջը վերաբերում է հանգուցյալի հուղարկավորության, գերեզմանի, հուշաքարի կառուցման համար արդեն իսկ կատարված ծախսերին։ Իսկ բռնագանձվելիք գումարը սեփական հայեցողությամբ կտնօրինի տուժողի իրավահաջորդը, գուցե նաև բարեգործական նպատակներով։ Այն որևէ կապ չունի բողոքի առկայության կամ բացակայության հետ։

Տուժողի իրավահաջորդը հետևողական է լինելու, որպեսզի իր աղջկա մահվան մեջ մեղավոր անձինք ենթարկվեն քրեական պատասխանատվության և խիստ պատժի, կոնկրետ մեղադրյալ Արամ Նավասարդյանի պարագայում տուժողի իրավահաջորդը դատարանին միջնորդել է որպես պատիժ նշանակել ազատազրկում 4 տարի ժամկետով։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031