Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը Թրամփին ասել է, որ Հայաստանում ճանապարհներն ավելի լավն են, քան Վաշինգտոնում

Օգոստոս 13,2025 22:02

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այցելել է Քենեդիի կենտրոն, որտեղ հանդես է եկել մի շարք մեկնաբանություններով։

Նա մասնավորապես անդրադարձել է ԱՄՆ–ում եւ մայրաքաղաք Վաշինգտոնում ենթակառուցվածքային որոշ խնդիրների և նշել․ «Շատ ղեկավարներ են գալիս, վերջերս Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարները եկան: Ես հարցրի` ինչ ես կարծում, նա (Հայաստանի վարչապետը) ասաց․ «Հայաստանում ճանապարհներն ավելի լավն են, քան Վաշինգտոնում»։ Դա ամոթալի է»։

Ռուսաստանը լուրջ հետևանքների կբախվի, եթե Ալյասկայում կայանալիք ռուս-ամերիկյան գագաթնաժողովի ընթացքում չհաջողվի որևէ պայմանավորվածություն ձեռք բերել Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ, այսօր հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Եթե ես չստանամ այն պատասխանները, որոնք ուզում եմ, [Պուտինի հետ] երկրորդ հանդիպում չի լինի։ Այո, կլինեն լուրջ հետևանքներ», – լրագրողների հետ զրույցում ասել է Թրամփն՝ առանց այլ մանրամասների։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031