Լրահոս
Օրվա լրահոսը

Տարածաշրջանային կարևոր հարցերի շուրջ երկու երկրների դիրքորոշումները համընկնում են. Աբբաս Արաղչին` Իգոր Խովաևի հետ հանդիպմանը

Օգոստոս 13,2025 23:20

«Սպուտնիկ». Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին այսօր հանդիպել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հետ։ Տեղեկությունը հայտնում է իրանական IRNA գործակալությունը։ Հանդիպման ընթացքում Արաղչին ընդգծել է, որ տարածաշրջանային կարևոր հարցերի շուրջ երկու երկրների դիրքորոշումները համընկնում են:

«Անդրադառնալով Իրանի Իսլամական Հանրապետության սկզբունքային դիրքորոշմանը՝ աջակցելով Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության հաստատմանը՝ Արաղչին ընդգծել է տարածաշրջանային երկրների կողմից խնդիրների խաղաղ կարգավորման և տարածաշրջանային մեխանիզմների, ինչպիսին է 3+3 ձևաչափը, ներուժի օգտագործման անհրաժեշտությունը՝ տարածաշրջանային համագործակցության ընդլայնման և ինտեգրացման, տարածաշրջանի երկրների անվտանգության և կայունության ապահովման համար»,- նշում է IRNA-ն։

Արաղչին ընդգծել է երկու երկրների միջև խորհրդակցությունների և համագործակցության շարունակման և ամրապնդման անհրաժեշտությունը՝ ընդհանուր շահերը պաշտպանելու համար։

Iran’s Today-ը հայտնում է, որ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ներկայացուցիչները քննարկել են Հարավային Կովկասում վերջին զարգացումները, այդ թվում՝ «Զանգեզուրի միջանցքին» վերաբերող հարցեր։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031