Լրահոս
Օրվա լրահոսը

«Ստացվում է, որ Աղվանը որևէ տեղեկություն էլ չի ունեցել պլանավորվող որևէ գործողության մասին: Աղվանի «մեղքը» հիմնավորող որևէ այլ ապացույց գործում առկա չէ». Վարազդատ Հարությունյան

Օգոստոս 13,2025 23:33

Աղվան Արշակյանի փաստաբան Վարազդատ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Հանրության համար օր-օրի պարզ է դառնում, որ «Սրբազան պայքարի» գործը ոչ այլ ինչ է, քան մոնտաժված ձայնագրություններով անորակ սարքված քաղաքական հետապնդում:

Գործընկերներս՝ Հովհաննես Խուդոյանն ու Ռուբեն Մելիքյանն արդեն հանդես են եկել հետաքրքիր բացահայտումներով։ Մասնավորապես՝ Հովհաննես Խուդոյանի հրապարակած ձայնագրությունը պայթեցրեց «2 հոգի գյուլլելու ու 15-ին էլ բանտ նստացնելու» փուչիկը, որը իշխանական քարոզիչները ծամոնի պես ամեն օր ծամում էին տարբեր եթերներում ու ամբիոններում։

Այս գործով մի բան էլ՝ իմ կողմից։

Աղվան Արշակյանի մասով տարբեր հարցազրույցներում պնդում էի, որ վարույթում ոչ միայն առկա չեն Աղվանի մեղքը հիմնավորող ապացույցներ, այլ հակառակը՝ կա նրա առնչությունը այդ «Չհանցագործությանը» հերքող ապացույց։ Ահա՛ այդ ապացույցը. Աղվան Արշակյանը Բագրատ Սրբազանի հետ խոսելիս հարցնում է, թե ինչ է նախապատրաստվում իրականացնել։ Իսկ Սրբազանը պատասխանում է, որ «կիմանաք էն ժամանակին, որ ժամանակին՝ պետք ա»։

Ի՞նչ է ստացվում։ Ստացվում է, որ Աղվանը որևէ տեղեկություն էլ չի ունեցել պլանավորվող որևէ գործողության մասին (հերթական անգամ կրկնեմ, որ պլանավորվող գործողությունները որևէ կրիմինալ չէին պարունակում):

Աղվանի «մեղքը» հիմնավորող որևէ այլ ապացույց գործում առկա չէ։

Առողջական լրջագույն խնդիրներ ունեցող և որևէ բանին առնչություն չունեցող երիտասարդ այս տղան 44 օր անցկացրեց բանտում, այժմ էլ՝ տնային կալանքի տակ է»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031