Աշխարհի 12-րդ ռակետ, ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Ցինցինատիում ընթացող մրցաշարի 1/8 եզրափակչի երկրորդ սեթում հրաժարվեց շարունակել գերմանացի Ալեքսանդր Զվերեւի հետ պայքարը:
Առաջին սեթում Զվերեւը հաղթել էր 7:5 հաշվով, իսկ երկրորդում, երբ գերմանացին կրկին առջեւում էր՝ 3:0, Խաչանովը վնասվածքի պատճառով բժշկական դադար վերցրեց, որից հետո հրաժարվեց պայքարը շարունակել: Այդ պահին մրցակիցները կորտում անցկացրել էին 1 ժամ 12 րոպե:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ