Լրահոս
Օրվա լրահոսը

Շվեյցարիայի ԱԳՆ-ն պատրաստ է գերիների հարցով իրենց գործիքակազմերը կիրառել, բայց անհրաժեշտ է պետության դիմումը։ Առայսօր ՀՀ-ն չի դիմել. Արտակ Բեգլարյան. «Հրապարակ»

Օգոստոս 14,2025 11:32

Փաշինյան-Ալիեւ-Թրամփ հանդիպման արդյունքում ստորագրված փաստաթուղթը իշխանությունները ներկայացնում են որպես պատմական հաջողություն, սակայն Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանի դիտարկմամբ՝ այն բաց թողնված մեծ հնարավորություն էր՝ գերիների ազատման հարցը պայմանագրի մաս դարձնելու համար։ Փոխարենը, Հայաստանը բավարարվել է Թրամփի բանավոր խոսքով, որը գործնական ազդեցություն քիչ է ունենալու Ալիեւի վրա։

«Չնայած այս ամենին, որոշակի հույսեր կան, հաշվի առնելով այն տեսանյութը, որտեղ Թրամփն այդ մասին խոսում է։ Բայց ես չեմ կարծում, որ Ալիեւը զուտ Թրամփի խնդրանքով, առանց գործնական ճնշման 23 գերիներին կազատի։ Ավելի հավանական է, որ մի մասին ազատի, նրանց, ովքեր քաղաքական հետաքրքրություն չեն ներկայացնում։ Այնտեղ կան անձինք, ովքեր Ադրբեջանի իշխանությունների համար ավելի քիչ կշիռ ունեն։ Ես հիմա ունեմ այն համոզմունքը, որ Ալիեւը դեռեւս փորձելու է գերիներին պահել՝ հետագա քաղաքական առեւտուրների համար ե՛ւ Հայաստանի հետ, ե՛ւ հնարավոր միջնորդների»,- նշեց նա։

«ՀՀ իշխանությունները բաց են թողել այդ հնարավորությունը, եւ ես բոլոր հիմքերն ունեմ կարծելու, որ առայսօր իշխանությունները բավարար շահագրգռվածություն ցույց չեն տվել բոլոր գերիների անհապաղ ազատման հարցում»,- շեշտեց նա։

Ավելի վաղ Արտակ Բեգլարյանը եւ իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն առաջարկել էին երրորդ երկիր ներգրավել` գերիների հարցով զբաղվելու համար, եւ դիմել էին Շվեյցարիայի եւ Հայաստանի ԱԳՆ-ներին։ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, ինչպես միշտ, պատասխանել է լղոզված, ըստ Բեգլարյանի՝ շատ ընդհանրական, իսկ Շվեյցարիայի ԱԳՆ-ն օգնության պատրաստակամություն էր հայտնել։

«ՀՀ ԱԳՆ-ից պատասխանել էին, թե իրենցից կախված ամեն ինչ անում են, հաշվի առնելով որոշ հանգամանքներ՝ չեն կարող մանրամասներ ներկայացնել։ Իսկ Շվեյցարիայի ԱԳՆ-ից ասացին, որ պատրաստ են իրենց գործիքակազմերը կիրառել, բայց դրա համար անհրաժեշտ է պետության դիմումը։ Առայսօր Հայաստանի իշխանությունները գերիների հարցով չեն դիմել Շվեյցարիային։ Սա պարզ օրինակ է, որ ՀՀ իշխանությունները գերիների հարցով ոչինչ էլ չեն անում»,- ասաց Բեգլարյանը։

Լիա ՍԱՐԳՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031