Լրահոս
Օրվա լրահոսը

Իրականության հետ աղերս չունի, Լավրովի հետ էլ չեմ հանդիպել. Հովիկ Աբրահամյանին դատում են

Օգոստոս 14,2025 14:25

ՀՀ Հակակոռուպցիոն դատարանում ընթանում է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի գործով դատական նիստը։

Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել պաշտոնեական դիրքի չարաշահման եւ ենթադրյալ հանցավոր ծագում ունեցող գույքի՝ հողամասերի օրինականացման մեղադրանքներով։

«Նիստին մասնակցեք ու տեսեք, թե ինչ մեղադրանք են առաջադրում, որի հետ համաձայն չեմ, իրականության հետ աղերս չունի: 7 տարի առաջ սկսվել է մեղադրանքի առաջադրումը, եւ մինչեւ հիմա որեւէ լուրջ բան չկա»,-լրագրողների հարցերին ի պատասխան ասաց Հովիկ Աբրահամյանը: Նա, պատասխանելով մեկ այլ հարցի, ասաց, որ Լավրովի հետ որեւէ հանդիպում չի ունեցել, ներկա չի գտնվել:

Տեսանյութն ամբողջությամբ՝

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031