Լրահոս
Օրվա լրահոսը

Մաթեմ չիմացող իշխանությունները հիմա էլ գլուխ են արդուկում, թե Սյունիքով անցնող ճանապարհը մեզ միլիարդավոր դոլարների եկամուտ է բերելու. Մեսրոպ Առաքելյան

Օգոստոս 14,2025 15:14

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը

Մաթեմ չիմացող իշխանությունները այս շոգին հիմա էլ գլուխ են արդուկում, թե բա` Սյունիքով անցնող ճանապարհը մեզ միլիարդավոր դոլարների եկամուտ է բերելու։

Եկեք հասկանանք, թե ինչքան եկամուտ կարող է ստանալ Հայաստանը որպես տրանզիտային երկիր։

Այս պահին, Ադրբեջանով դեպի Թուրքիա անցնող գազամուղը, նավթամուղը, երկաթգիծը անցնում է Վրաստանով, որի դիմաց Վրաստանը ստանում է եկամուտներ։

Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղից, որով անցնում է ադրբեջանական նավթի մոտ 80%-ը, Վրաստանը ստանում է մոտ 60 մլն դոլար եկամուտ։

Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղից, որով անցնում է ադրբեջանական գազի արտահանման գրեթե ամբողջ ծավալը, Վրաստանը ստանում է 5% գազ՝ որպես տրանզիտային վճար։ Գումարային արտահայտությամբ դա կազմում է մոտ 200 մլն դոլար։

Վրացական երկաթուղու շահույթը տրանզիտ բեռնափոխադրումներից կազմել է մոտ 20 մլն դոլար։

Արդյունքում Վրաստանը ստանում է մոտ 280 մլն դոլարի եկամուտ։

Հիմա գանք Հայաստան։

Ակնհայտ է, որ Հայաստանով չեն կարող անցնել նույն ծավալի նավթ ու գազ՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանի արտահանումը գրեթե ամբողջությամբ արդեն անցնում է Վրաստանով։ Ընդ որում, տնտեսապես գրեթե բացառվում է, որ դեպի նույն կետ՝ Թուրքիա, Եվրոպա, լինի տրանզիտային երկու ուղի։

Ամեն դեպքում, ենթադրենք, որ Հայաստանով կանցնի ադրբեջանական գազի և նավթի արտահանման 25-30%-ը, որի դիմաց Հայաստանը կստանա մոտ 70 մլն դոլար:

Երկաթգծի պարագայում հնարավոր է Հայաստանը գտնվի ավելի շահեկան դիրքերում և ենթադրենք Վրաստանով անցնող ամբողջ ծավալը կանցնի Հայաստանով։

Արդյունքում Հայաստանը կստանա մոտ 90 մլն դոլար եկամուտ, որի կեսը կգնա ԱՄՆ-ին, կեսը կմնա Հայաստանին։

Այդ 45 մլն դոլարը կկազմի բյուջեի եկամուտների 0,6 %-ը, որը կբավականացնի բարձրացնել կենսաթոշակները 3000 դրամով…

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031