Լրահոս
Օրվա լրահոսը

Կավելաշվիլին Թուրքիայի խորհրդարանի նախագահի հետ քննարկել է ՀՀ-Ադրբեջան հարաբերությունները

Օգոստոս 14,2025 15:36

Ermenihaber. Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշը հանդիպել է Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի հետ։ Վրաստանի նախագահը պաշտոնական այցով Թուրքիայում է գտնվում Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով։

Կողմերը քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտությունը, Գազայում տիրող իրավիճակը և Հարավային Կովկասում տեղի ունեցող վերջին զարգացումները։ Մասնավորապես անդրադառնալով Ադրբեջան-Հայաստան հարաբերություններին՝ Քուրթուլմուշը նշել է.

«Ադրբեջանի և Հայաստանի միջև մոտ 35 տարի շարունակված գործընթացն Ադրբեջանի տարածքների ազատագրումով մտել է նոր փուլ և, ի վերջո, Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսվել է կարգավորման գործընթաց»։

Թուրքիայի խորհրդարանի նախագահը նշել է, որ ի սրտե հավատում է, որ Ադրբեջանի և Հայստանի միջև կարգավորման գործընթացը կնպաստի ոչ միայն երկու երկրների միջև խաղաղությանը, այլև կաջակցի ողջ տարածաշրջանի խաղաղությանը։

Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը՝ Քուրթուլմուշը նշել է.

«Անկասկած է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորումը միևնույն ժամանակ վերջ է դրել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը։ 33 տարի առանց որևէ բան անելու գործընթացին հետևած և միայն մի քանի առաջարկություն ներկայացրած Մինսկի խմբի անգործությունը հիմա լիովին ապացուցվել է»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031