«Հայաստանի Հանրապետությունն ու մեր կուսակցությունը նման օրակարգ չունի՝ ԼՂ բնակիչների կոլեկտիվ վերադարձի վերաբերյալ։ Եթե կլինեն առանձին անհատներ, որոնք կկարծեն, որ իրենք ուզում են ու կարող են վերադառնալ Ադրբեջան՝ բնականաբար, իրենք դա առանձին կերպով կարող են փորձել։ Բայց մենք իրատեսական չենք համարում ԼՂ բնակիչների կոլեկտիվ վերադարձը Ադրբեջան, որովհետև չկան որևէ միջազգային մեխանզիմներ, չկան որևէ երաշխքիներ», – այս մասին հայտարարել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։
«Նման խոստում տվողները պետք է ազնվորեն ասեն, որ դա կարող է տեղի ունենալ միայն Ադրբեջանի դրոշի ներքո։ Եթե անգամ վերադառնան, վերադառնալու են որպես Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիներ», – մասնավորապես, ասել է նա: