Լրահոս
Օրվա լրահոսը

Ճնշումներ կան, տեսնենք՝ դատավորը համարձակություն կունենա՞․ կալանքն անտրամաբանական է․ Նարեկ Կարապետյան

Օգոստոս 14,2025 17:12

«Քանի որ իրավական գործընթացներ չեն, այլ՝ քաղաքական, ակնկալիքները չեն կարող ինչ-որ տրամաբանության մեջ տեղավորվել։ Մենք չենք կարող ասել այս կամ այն տրամաբանությամբ ինչ-որ որոշում կկայացնի դատավորը, քանի որ ամբողջը քաղաքական գործընթաց է։ Հետագայում կհասկանանք, թե ոնց է ընթանում, արդյոք դատավորը համարձակություն կունենա՞ գնալ քաղաքական ճնշումներին դեմ, թե՝ ոչ»,- «Տաշիր» խմբի ընկերությունների սեփականատեր, ռուսաստանաբնակ հայ գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու միջնորդության քննությունից առաջ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ի պատասխան հարցին՝ ի՞նչ ակնկալիք ունեք դատարանից, ասաց «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանը։

Լրագրողների հստակեցմանը՝ կարծում եք՝ ճնշումնե՞ր կան, որ Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգվի, Նարեկ Կարապետյանը պատասխանեց՝ վստահ եմ․ «Համարյա թե բոլոր խուզարկությունները ապօրինի են ճանաչվել, ձերբակալությունն ապօրինի է ճանաչվել, տրամաբանություն, որ շարունակեն կալանքի տակ պահելը, չկա։ Բայց քանի որ չկա ընդհանուր գործընթացի տրամաբանություն, մենք չենք կարող ասել, որ ինչ-որ իրավական հանգուցալուծում կունենա խնդիրը։ Ավելի շատ սրանք քաղաքական, նաև մարդու հայացքների դեմ քայլեր են»։

Նա հայտնեց, որ մինչև օգոստոսի վերջ ասուլիս կհրավիրեն և կներկայացնեն «Մեր ձևով» շարժման մասին տվյալներ, ծրագրեր։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031