Օգոստոսի 17-ից 24-ը Բուլղարիայի Սամոկով քաղաքում անցկացվելիք ըմբշամարտի մինչեւ 20 տարեկանների աշխարհի առաջնությանն ընդառաջ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան հրապարակել է հունահռոմեական եւ ազատ ոճի հավաքականների մարզչական շտաբերի հրապարակած մարզիկների ցուցակները, որոնք մեր երկիրը կներկայացնեն այդ պատասխանատու մրցաշարում:
Բուլղարիայում մենք կհետեւենք հետեւյալ ըմբիշների մրցելույթներին:
Հունահռոմեական ոճ: 55 կգ՝ Արմեն Գեւորգյան, 60 կգ՝ Յուրիկ Մխիթարյան, 63 կգ՝ Ալեքս Մարգարյան, 67 կգ՝ Նարեկ Գրիգորյան, 72 կգ՝ Գասպար Տերտերյան, 77 կգ՝ Սամվել Տերտերյան, 82 կգ՝ Մարտիկ Պետրոսյան, 87 կգ՝ Էրիկ Տեր-Մաթեւոսյան, 97 կգ՝ Գրիշա Ոսկանյան, 130 կգ՝ Դավիթ Բաղրամյան:
Ավագ մարզիչ՝ Մովսես Կարապետյան:
Կարդացեք նաև
Ազատ ոճ: 57 կգ՝ Արման Հարությունյան, 61 կգ՝ Սարգիս Բեգոյան, 65 կգ՝ Արման Մուսիկյան, 70 կգ՝ Արտավազդ Հարությունյան, 74 կգ՝ Վլադիմիր Ազարյան, 79 կգ՝ Նարեկ Նիկողոսյան, 86 կգ՝ Ռազմիկ Եփրեմյան, 92 կգ՝ Նարեկ Իկիլիկյան, 125 կգ՝ Հենրիկ Հայկյան:
Ավագ մարզիչ՝ Ավետիք Վարդանյան:
Մեր երկու հավաքականներն էլ արդեն բուլղարիայում են եւ տարբեր երկրների թիմերի հետ համատեղ ուսումնամարզական հավաք են անցկացնում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ