Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք չենք խորշում քաղաքական հայտարարություններից․ դա հանգուցալուծումն է»․ Նարեկ Կարապետյան

Օգոստոս 14,2025 18:25

«Հանգուցալուծումն է քաղաքական հայտարարությունը լինելու։ Մինչ այդ մենք ներկայացնելու ենք մեր սոցիալական, քաղաքական, առողջապահական, տնտեսական օրակարգը, որից հետո քաղաքականը, որ մարդիկ հասկանան՝ մենք ինչ կարող ենք անել, կարող ենք, թե՝ ոչ։ Քաղաքականը բոլոր այս գործընթացի վերջնական հետևանքն է։ Մենք պետք է ցույց տանք, մարդիկ գնահատեն, որից հետո քաղաքական հայտարարություններն էլ կլինեն։ Մենք չենք անհանգստանում և խորշում քաղաքական հայտարարություններից, ուղղակի դրանք պետք է միտված լինեն միայն հաջողության»,-լրագրողների դիտարկմանը՝ եթե որոշել եք քաղաքական հայտ ներկայացնել, ապա պետք է իրադարձություններին քաղաքական գնահատական տաք, ինչը չեք անում, «Տաշիր» խմբի ընկերությունների սեփականատեր, ռուսաստանաբնակ հայ գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու միջնորդության քննությունից առաջ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ զրույցում այսպես արձագանքեց «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանը։

Նրա համոզմամբ՝ ամենաիրատեսական ճանապարհը ընտրություններն են․ «Պետք է գնանք ընտրությունների, ժողովրդավարական ընտրությունների։ Հասարակությունն իմ կարծիքով փողոցային պայքարից հիասթափվել է»։

Նա հայտնեց, որ «Մեր ձևով» շարժումն ապաքաղաքական է․ «Մեր նպատակն է, որ մասնագիտական պոտենցյալով բոլոր մասնագետները հնարավորություն ունենան ներկայացնելու իրենց տեսակետներն այս կամ այն ոլորտի բարեփոխումների հետ կապված։ Եթե դա քաղաքական շարժում լինի, մարդիկ կունենան մտավախություն, որ քաղաքական գործընթացների են մասնակցում»։

Նարեկ Կարապետյանն ասաց, որ ժողովրդին պետք է իրատեսական առաջարկներ ներկայացնել․ ինչն էլ իրենք անում են․ «Այն, ինչ մենք ասում ենք, տակը բիզնես պլան կա։ Առանց դրա ուղղակի այս ամենը կլինի ևս մեկ քաղաքական կուսակցություն, ևս մեկ հայտարարությունների շարք։ Քանի որ մենք եկել ենք ավելի շատ գործարարության ոլորտից, որտեղ ամենաշատը ռեալությունն է գնահատվում բոլոր առաջարկների, մենք պետք է հանրությանը ցույց տանք առաջարկների ռեալությունը, և նա կատարի իր ընտրությունը»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031