Լրահոս
Օրվա լրահոսը

Լևոն Տեր-Պետրոսյան. «Հայոց պատմություն» անվանումը քաղաքական առումով երբևէ քննության առարկա չի հանդիսացել ո՛չ պետական պաշտոնյաների, ո՛չ էլ պատմաբանների կողմից

Օգոստոս 14,2025 19:00

ilur.am. Այսօր, «Հրապարակ» կայքում ես ուշադիր ընթերցեցի պատմաբան Վահագն Հակոբյանի ընդարձակ հոդվածը՝ «Հայոց պատմություն» և «Հայաստանի պատմություն» տերմինների շուրջ ծագած և առայժմ չմարած բանավեճի առիթով: «Հայոց պատմություն» անվանումը քաղաքական առումով երբևէ քննության առարկա չի հանդիսացել ո՛չ պետական պաշտոնյաների, ո՛չ էլ պատմաբանների կողմից, քանի որ այն ընկալվել է թե՛ որպես Հայաստանի, թե՛ որպես հայերի, այն է՝ Հայ ժողովրդի, թե՛ որպես հայ գաղթավայրերի պատմություն:

Այդ պարագայում, բնականաբար, հարց է առաջանում, թե ինչո՞ւ և ինչպե՞ս ծնվեց դրա շուրջ ներկայումս ընթացող բանավեճը: Պատասխանը շատ պարզ է՝ առհասարակ պատմությունից և մասնավորապես Հայոց պատմությունից որևէ գաղափար չունեցող և իրեն ամենագետ համարող փառավոր անձնավորության՝ Նիկոլ Փաշինյանի ձեռամբ, այն էլ՝ Ադրբեջանից կրած ջախջախիչ ու նվաստացուցիչ պարտությունից հետո: Հիշեցնեմ, թե տարիներ առաջ Ալիևի հետ համատեղ հարցազրույցի ընթացքում Փաշինյանն ինչպես էր կմկմալով հպարտանում Տիգրան Մեծի նվաճումների իրողությամբ: Գավառականության ավելի ցայտուն և ամոթալի դրսևորում դժվար էր պատկերացնել:

Իսկ թե ո՞րն է Փաշինյանի մտավարժանքներին հաճոյանալու՝ հիշյալ հոդվածագրի մոտիվը, չարժե, իհարկե, դրան անդրադառնալ: Նրա գործընկեր պատմաբաններն արդեն հիմնավորապես արձագանքել են այս հարցին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031