Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր երկիրը տնտեսապես շահելու է ապաշրջափակումից և հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավորումից: Թե ինչքան կշահենք, դա էլ կախված է լինելու մեր ճկունությունից». Բաբկեն Թունյան

Օգոստոս 14,2025 20:10

«Որոշ գործիչների գրառումներ կարդալիս տպավորություն է ստեղծվում, որ իրենք անկեղծ հավատում են՝ շրջափակված վիճակն ու փակ սահմանները Հայաստանի համար տնտեսապես ավելի ձեռնտու են, քան ապաշրջափակումը, նոր հաղորդակցման ուղիները և հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավորումը:

Այս մարդիկ երևի մտածում են, որ.

– Ավելի կարճ ճանապարհները մեզ միայն կխանգարեն վայելել երկար ու թանկ փոխադրումների «հաճույքը»։

– Սպառողները կկարոտեն տրանսպորտային ծախսերի պատճառով ներկրվող ապրանքների թանկ գները :

– Արտահանողների սրտով է, որ նույն տրանսպորտի պատճառով իրենց արտադրանքը բարձր ինքնարժեք ունի մրցունակ չէ, և նրանք հաճույք են ստանում, երբ իրենց ապրանքները շաբաթներով մնում են սահմանին։

– Տարանցիկ եկամուտներ ստանալը մեր երկրին հարիր բան չէ. մենք պետք է փողը քարից քամենք:

– Զբոսաշրջիկների ներհոսքի ավելացումը խաթարելու է իրենց անդորրը:

– Ներդրողները սիրում են ռիսկը. փակ սահմաններ + պատերազմի վտանգ = ադրենալին և հսկայածավալ պրոյեկտներ:

– Ենթակառուցվածքների շինարարության ընթացքում ստեղծվող աշխատատեղերը մեզ պետք չեն, որովհետև դժվար է հետո այդ մարդկանց համար նոր աշխատատեղ ապահովելը։

Ուստի՝ փակ մնանք, զարգացում պետք չէ։ Ի վերջո, եթե շրջափակումը մեզ չի կոտրել այսքան տարի, ինչո՞ւ բացվել ու առաջ գնալ։

Իսկ եթե լուրջ, ապա երբեք չէի մտածի, որ կարիք կլինի ապացուցել, որ ավելի լավ է, երբ ավելի լավ է: Ու չեմ էլ պատրաստվում մտնել այդ անիմաստ բանավեճի մեջ:

Ընդամենը փաստեմ. միանշանակ է, որ մեր երկիրը տնտեսապես շահելու է ապաշրջափակումից և հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավորումից: Թե ինչքան կշահենք, դա էլ կախված է լինելու մեր ճկունությունից և աշխատանքից՝ թե՛ տնտեսական, թե՛ դիվանագիտական, թե՛ մնացած ուղղություններով»:

 

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031