Ի պատասխան Քննչական կոմիտեի՝ օգոստոսի 14-ի հայտարարության
Զարմանալի չէ, որ Քննչական կոմիտեն անհանգստացած է իրավապահների թույլ տված հակաիրավական վարքագծի շարունակական բացահայտումներից «հանրային կարծիքի դատարանում»։
Սակայն պաշտպանների օրինական գործունեությունը խոչընդոտելու բացահայտ փորձն անթույլատրելի է։
Հիշեցնենք, որ պաշտպաններին «նախաքննական գաղտնիքով» կաշկանդելու պայմաններում իրավապահներն ու իշխող քաղաքական ուժը, միմյանց գործողությունները փոխլրացնելով, շաբաթներ շարունակ՝ իրականացնում էին հանրությանը մոլորեցնելու քարոզչական արշավ՝ չխորշելով մոնտաժված ձայնագրություններով իրականության խեղաթյուրումից։
Կարդացեք նաև
Հորդորում ենք այսուհետ պահպանել քաղաքական չեզոքությունն ու վերադառնալ իրավունքի դաշտ։
Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն