Ինչպես արդեն տեղեկացրել ենք, արդեն շուրջ երկուսուկես ժամ է ՀՀ Հակակոռուպցիոն դատարանում քննվում է «Տաշիր» խմբի ընկերությունների սեփականատեր, ռուսաստանաբնակ հայ գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու միջնորդությունը։
Դատարանի բակում ծափողջույններով դիմավորեցին Սամվել Կարապետյանի որդուն՝ Սարգիս Կարապետյանին։ Նա լրագրողների հարցերին չցանկացավ պատասխանել, միայն ասաց․ «Մի սենսացիոն բան կարող եմ ասել․ արդարությունը վերջում հաղթելու է»։
Կարդացեք նաև
Նշենք, որ այս պահին ՀՀ Հակակոռուպցիոն դատարանի բակում կենտրոնացած են մեծաթիվ ոստիկանական ուժեր։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ