Այս պահին ՀՀ հակակոռուպցիոն դատարանն ընդմիջել է «Տաշիր» խմբի ընկերությունների սեփականատեր, ռուսաստանաբնակ հայ գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու միջնորդության քննությունը։
Սամվել Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով քննիչի կողմից ներկայացված՝ կալանքը երկարաձգելու միջնորդությանը, ասաց․ «Իմ դիտարկմամբ՝ ներկայացված է ակնհայտ անհիմն միջնորդություն՝ նվազագույն հիմնավորվածության շեմը բնավ չհաղթահարելով։ Որոշակի փորձառություն ունենալով՝ կարող եմ ասել, որ այս միջնորդությունը մնացածներից տարբերվում է նրանով, որ վերնագրված է Սամվել Կարապետյանին վերաբերող, բայց Սամվել Կարապետյանի հետ առնչություն ընդհանրապես առկա չէ»։
Արամ Վարդևանյանն ասաց, որ նիստը կարող է շատ երկար տևել։ Հայտնեց, որ ընդմիջումից հետո քննիչի ներկայացրած միջնորդության վերաբերյալ տեղի կունենա հարցուպատասխան, այնուհետև իրենք կներկայացնեն իրենց դիտարկումները։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ