«Եթե այս գործի փաստակազմը հանձնարարվեր որևէ երկրորդ կուրսի իրավաբանի, նա ճիշտ լուծում կտար․ որպես քաղաքական հետապնդում կորակեր»,- «Տաշիր» խմբի ընկերությունների սեփականատեր, ռուսաստանաբնակ հայ գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու միջնորդության քննության ընթացքում ՀՀ հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց «Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհրդի» անդամ, իրավաբանական գիտությունների թեկնածու Արթուր Դանիելյանը։
Նա վստահեցրեց՝ Կարապետյանների առաջարկած ուղին հենց տնտեսական առաջընթաց գրանցելու ուղի է՝ առանց էմոցիաների, առանց անձանց շուրջ պտտվելու։ Լրագրողների դիտարկմանը՝ մի՞թե եթե ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի ցույցի ժամանակ հանրությանը ոչ թե թողնեին, որ գնար, այլ ավելի մեծաթիվ հանրություն հավաքվեր, դա չէ՞ր լինի որոշակի հիմք դատավորի՝ Սամվել Կարապետյանի կալանքի երկարաձգման միջնորդության հարցում հօգուտ նրա որոշում կայացնելու համար, Արթուր Դանիելյանն այսպես արձագանքեց․ «Դատավորն անկախ հավաքների բազմամարդ լինելուց արդեն իսկ որոշակի կաշկանդվածություն ունի սույն գործը լուծելու հարցում։ Այդ հավաքների՝ լինել-չլինելուց կարող է և չփոխվել նրա որոշումը»։
Փաստաբանը հայտնեց, որ շուտով Կարապետյանների ընտանիքը և հենց ինքը ուղերձով հանդես կգան և կնշեն, թե ինչ կոնկրետ գործողություններ են իրականացնելու։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ