Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Ալեքսանյանից լուր կա՞, գոնե զանգել, Սամվել Կարապետյանին աջակցություն հայտնե՞լ է․ Սամվել Կարապետյանի պաշտպանական խմբի անդամի արձագանքը

Օգոստոս 14,2025 21:44

«Այս երկու ամսվա ընթացքում ճնշումները ոչ ձեզ համար են զարմանալի, ոչ՝ մեզ։ Պայքարելու ենք մինչև վերջ, բանտ նստելուց չենք վախենում, ինչպես Նարեկ Կարապետյանն է ասում՝ էն օրերն ենք ապրում, որ այս պայմաններում բանտ նստելը պատվաբեր է»,-լրագրողների հարցին՝ ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը ձերբակալվեց, սա նշանակում է, որ ով պաշտպանի Սամվել Կարապետյանին, նրա նկատմամբ ճնշումնե՞ր են կիրառվելու, «Տաշիր» խմբի ընկերությունների սեփականատեր, ռուսաստանաբնակ հայ գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու միջնորդության քննության ընթացքում ՀՀ հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ զրույցում այսպես պատասխանեց Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհրդի անդամ Ալեքսան Ալեքսանյանը։

Փաստաբանը վստահեցրեց՝ հասարակությունը գիտի՝ առհասարակ  Կարապետյանների ընտանիքի ձևը որն է։

Լրագրողները հիշեցրին՝ Սամվել Կարապետյանը գործարար Սամվել Ալեքսանյանի հետ քավոր-սանիկական կապեր ունի, սակայն Սամվել Ալեքսանյանը կարծես իր աջակցությունը չի հայտնել Սամվել Կարապետյանին և հետաքրքրվեցին՝ նրանից լուր կա՞, այստեղ նրան ոչ մեկ չի տեսել, գոնե զանգե՞լ է, իր աջակցությունը հայտնե՞լ է, Ալեքսան Ալեքսանյանը պատասխանեց․ «Տեղյակ չեմ, ես էլ չեմ տեսել նրան։ Չնայած մեր ազգանունները նույնն են, բայց ես երբևէ զանգ չեն ունեցել նրա հետ»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031