Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՏՄ-ում ստեղծվում է Եվրասիական զբոսաշրջային երթուղիների միասնական բազա

Օգոստոս 14,2025 21:55

«Սպուտնիկ». ԵԱՏՄ-ում ստեղծվում է Եվրասիական զբոսաշրջային երթուղիների միասնական բազա: Այն կդյուրացնի զբոսաշրջության զարգացման համար միության ներսում ուղևորությունների պլանավորումը:

Դրանում կլինեն տեղեկատվություն ավելի քան 400 զբոսաշրջային օբյեկտների մասին, ինտերակտիվ քարտեզներ, պատրաստի երթուղիներ և արդի տվյալներ ճանապարհորդների համար, հայտնել է ԵՏՀ ձեռնարկատիրական գործունեության զարգացման վարչության տնօրենի տեղակալ Լուսինե Բագրատունին։

Բազան կմիավորի ազգային զբոսաշրջային կայքերից ստացված տեղեկատվությունը՝ միության ներսում ուղևորությունների պլանավորումը հեշտացնելու և զբոսաշրջությունը որպես տնտեսապես նշանակալի ոլորտ զարգացնելու համար։

«Հաշվի առնելով ԵԱՏՄ երկրների աշխարհագրական մոտիկությունը` այս ոլորտում համագործակցությունը կարող է դառնալ տնտեսական աճի կատալիզատոր, աշխատատեղերի ստեղծման և ձեռներեցության զարգացման կարևոր գործոն։ Մեր երկրները հսկայական ռեկրեացիոն ներուժ ունեն՝ լեռնային լճերից և տափաստաններից մինչև հարուստ պատմությամբ համաշխարհային մակարդակի քաղաքներ և մշակութային կենտրոններ։ Բայց որպեսզի այդ ներուժը պահանջված լինի, մենք պետք է նույն լեզվով խոսենք 21-րդ դարի զբոսաշրջիկի հետ՝ թվային տեխնոլոգիաների լեզվով», – ընդգծել է Բագրատունին։

Ի դեպ, զբոսաշրջության ոլորտին բաժին է հասնում համաշխարհային համախառն ազգային արդյունքի մոտ 10%-ը, համաշխարհային ներդրումների ավելի քան 7%-ը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031