Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժողբաստիոնում օրը ցերեկով մարդուն տանում են եկեղեցուն սատարելու համար»․ Գառնիկ Դանիելյան

Օգոստոս 14,2025 22:20

«Ժողբաստիոնում օրը ցերեկով մարդուն տանում են եկեղեցուն սատարելու համար»,- «Տաշիր» խմբի ընկերությունների սեփականատեր, ռուսաստանաբնակ հայ գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու միջնորդության քննության ընթացքում ՀՀ հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Պատգամավորը նշեց՝ Սամվել Կարապետյանն ի՞նչ է արել, որի համար պետք է պատասխան տա․ «Ասել է՝ սատարում եմ եկեղեցուն, կանգնած եմ իմ ժողովրդի կողքին։ Որևէ հանցակազմ սա չի պարունակում։ Այս գործը ջուր է, մարդուն ապօրինաբար անազատության մեջ են պահում։ Դատավորը պետք է քաջություն ունենա, չենթարկվի ճնշումներին։ էն որ ճնշում կա, հաստատ է, էն որ մարդիկ հայտնվում են քրեակատարողական հիմնարկներում sms-ների միջոցով, որ մարդիկ հայտնվում են անազատության մեջ քաղաքական հրահանգներով, երկրորդ կարծիք չկա»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031