Սպիտակ տան վարչակազմը կարծում է, որ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է քննարկել անվտանգության երաշխիքների, տարածքային փոխանակման հարցեր, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, հայտնում է ՏԱՍՍ–ը։
«[Ուկրաինայում] խաղաղության հասնելու համար, կարծում եմ, մենք բոլորս գիտակցում ենք դա, անհրաժեշտ կլինի բանակցել անվտանգության երաշխիքների շուրջ: Անհրաժեշտ կլինի խոսել տարածքային վեճերի եւ պահանջների, ինչպես նաև այն մասին, թե ինչի համար են նրանք պայքարում»,- ասել է նա:
Ըստ Ռուբիոյի՝ ԱՄՆ-ը կանի ամեն ինչ՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու նպատակով, սակայն որոշումը պետք է կայացնեն Մոսկվան ու Կիեւը։
«Տեսնենք, ինչպես կընթանա վաղը ամեն ինչ: Նախագահ Թրամփն ակնկալում է վաղը խոսել Պուտինի հետ և արագ, վաղ փուլում հասկանալ՝ հնարավո՞ր է խաղաղություն, թե՞ ոչ», նշել է Ռուբիոն։