Լրահոս
Օրվա լրահոսը

Ակնհայտ է, որ Իրանը և Ռուսաստանը փորձելու են համատեղ գործողություններով հակազդել միջանցքի կյանքի կոչմանը. Վարդան Ոսկանյան

Օգոստոս 14,2025 23:16

Իրանագետ Վարդան Ոսկանյանի տելեգրամյան գրառումը

Ընդամենը մի քանի օր առաջ էր, որ Իրանի հոգևոր առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին իր հարցազրույցում անդրադարձել էր «ամերիկյան միջանցքին» (նկատի ունի այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցքը»)՝ Ռուսաստանի հետ կամ առանց վերջինիս խոչընդոտելու հարցին։

Եվ ահա երեկ Թեհրանում կայացել է Կովկասի հարցերով Ռուսաստանի ԱԳ նախարարի ներկայացուցիչ Իգոր Խովաևի և Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են հարավկովկասյան խնդիրները։

Դատելով պաշտոնական տեղեկատվությունից՝ կողմերի շահերն այս հարցում համընկնում են, և տեղի է ունենալու ջանքերի ներդաշնակեցում, ուստի ակնհայտ է, որ Իրանը և Ռուսաստանը փորձելու են համատեղ գործողություններով հակազդել այդ միջանցքի կյանքի կոչմանը, ինչը լրջագույն խոչընդոտ է դառնալու դրա իրականացման ճանապարհին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031