Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդուն ազատազրկել են «մեր ձևով եկեղեցու կողքը կանգնելու» համար․ նախկինում դեսպաններն իրենց կճղեին»․ Նաիրա Զոհրաբյան

Օգոստոս 14,2025 23:22

«Այս ռեժիմի վախերը հասել են այնտեղ, որ մարդուն կարող են ազատությունից զրկել ընդամենը մեր ձևով եկեղեցու կողքին կանգնելու համար», – «Տաշիր» խմբի ընկերությունների սեփականատեր, ռուսաստանաբնակ հայ գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու միջնորդության քննության ընթացքում ՀՀ հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց «Ժողովրդավարություն եւ անվտանգություն» ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը։

Ըստ նրա՝ եթե նախկին որևէ իշխանության ժամանակ այսպիսի քաղաքական ֆարս լիներ, ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ դեսպաններն իրենց «կճղեին»․ «Մի հատ Նիկոլի կամ որևէ մեկի սանվածքը ծռվում էր, Սվիտալսկին երեք վայրկյան հետո հայտնվում էր իմ ընդունարանում ու ասում՝ եթե երեք րոպե հետո սանրվածքը չդզվի, ՀՀ-ին ԵԽ-ից դուրս կշպրտեն։ Տեսնում ենք՝ հիմա եվրոչինովնիկների կատարյալ անտարբերությունը»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031