«Ո՛չ։ Իրավական առումով իր գործառույթները հավասարեցված են գլխավոր տնօրենի գործառույթներին։ Աշխատավարձերը նախատեսված են։ Չնայած, որ մի քանի անգամ հայտարարել են, որ հանձնաժողովի կողմից թույլատրելի գումար՝ աշխատանքային ֆոնդ է տրվում։ Վերջին ինը տարվա ընթացքում Սամվել Կարապետյանն իր գրպանից վճարել է 13,6 միլիարդ դրամից ավելի գումար»,-լրագրողների դիտարկմանը՝ Ռոմանոս Պետրոսյանն ու իր թիմը Սամվել Կարապետյանի փողերով են աշխատավարձ ստանում և հարցին՝ հնարավորություն կա՞ նրանց աշխատավարձ չտալ, «Տաշիր» խմբի ընկերությունների սեփականատեր, ռուսաստանաբնակ հայ գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու միջնորդության քննության ժամանակ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ զրույցում այսպես պատասխանեց ՀԷՑ-ի նախկին փոխտնօրեն Դավիթ Ղազինյանը։
Կարդացեք նաև
Լրագրողների դիտարկմանը՝ ստացվում է՝ Ռոմանոս Պետրոսյանը Սամվել Կարապետյանի փողերն ուտում ու պայքարում է նրա դե՞մ, Դավիթ Ղազինյանն արձագանքեց․ «Ուտելը չեմ կարող ասել, բայց էն, որ իրենք Սամվել Կարապետյանի՝ մի քանի տարվա կազմակերպած ՀԷՑ-ով սնվում են և արդեն սնվում են բոլորով՝ իրենց կուսակցական կարիքները հոգալու համար, դա փաստ է»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ