«Ասել, որ ՀՀ-ի միջազգային վարկանիշը տուժում է, մեղմ է ասված։ Սամվել Կարապետյանը համարվում է միջազգային բարձր վարկանիշ ունեցող գործարար, և իր կողմից արված ներդրումները ՀՀ-ում այնպիսին են, որը չի կարելի համեմատել որևէ այլ գործարարի հետ՝ թվային տեսանկյունից»,- «Տաշիր» խմբի ընկերությունների սեփականատեր, ռուսաստանաբնակ հայ գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու միջնորդության քննության ընթացքում ՀՀ հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Հայ գործարարների ասոցիացիայի գործադիր տնօրեն Գոհար Ղումաշյանը։
Նա ասաց, որ միջազգային գործընկերներից ամեն օր սատարող նամակներ են ստանում․ «Միջազգային ընկերություններ, գործարարներ, որոնք Սամվել Կարապետյանի հետ համատեղ պատրաստվում էին ներդրումային ծրագրեր սկսեին, որոնք պետք է սեպտեմբերին մեկնարկեին, սառեցված փուլում են»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ