Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը որոշեց Սամվել Կարապետյանի կալանավորումը երկարաձգել եւս երկու ամսով

Օգոստոս 15,2025 06:29

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ՀՀ հակակոռուպցիոն դատարանը` նախագահությամբ Տիգրան Դավթյանի, բավարարեց քննիչի միջնորդությունը եւ Սամվել Կարապետյանի կալանավորումը երկարաձգեց եւս երկու ամսով:

Հիշեցնենք, որ ՀՀ հակակոռուպցիոն դատարանում օգոստոսի 14-ին ժամը 17:30-ին սկսվել էր «Տաշիր» խմբի ընկերությունների սեփականատեր, ռուսաստանաբնակ հայ գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու միջնորդության քննությունը։

Դատարանը ընդմիջել էր քննությունը, սակայն դատարանի բակում հավաքված մարդկանց բազմությունը, թեեւ ուշ գիշերին, ժամեր շարունակ չէր հեռանում՝ սպասելով վճռին: Պարբերաբար «Ազատություն», «Սամվել, Սամվել» գոչելով՝ մարդիկ շարունակում էին սպասել:

Փաստաբան Լիաննա Գասպարյանն ասաց, որ հենց վաղը դիմելու են Վերաքննիչ դատարան՝ բողոք են ներկայացնելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031