Հայաստանի Հանրապետության Հակակոռուպցիոն դատարանի՝ կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավոր Վահե Դոլմազյանը, որը քննում է ամենասկանդալային քրեական գործերը, դատավորի պաշտոնին նշանակվել է 2022 թվականին։ Մինչ այդ Դոլմազյանը եղել է Լոռու մարզի դատախազի տեղակալ։ Ըստ 2024 թվականին Դոլմազյանի ներկայացրած գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրի` նա հայտարարագրել է 3 անշարժ գույք, 1 բնակարան բազմաբնակարան բնակելի շենքում` Վանաձոր քաղաքում, որը 2008-ին է ժառանգություն ստացել, 1 ավտոտնակ կրկին Վանաձորում՝ 1 մլն 990 հազար դրամ արժողությամբ, որը գնել է 2022 թվականին: Դատավորը 2021 թվականին միանձնյա իրավունքով ձեռք է բերել հողամաս Վանաձոր քաղաքում:
2025 թվականին Վահե Դոլմազյանը նոր բնակարան է ձեռք բերել, որը գտնվում է Կոտայքի մարզի Աբովյան համայնքում։ Բնակարանը ձեռք է բերվել համատեղ սեփականությամբ հիփոթեքով, որը կազմել է 47 մլն 952 հազար դրամ։
Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 71 մլն 942 հազար 250 դրամ, որից 14 մլն 490 հազար դրամն աշխատանքի վարձատրություն է «Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ՝ դատական դեպարտամենտ»-ից։ Դատավորը փոխառություններ (վարկեր) է ստացել «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ից՝ 47 մլն 952 հազար դրամ, «ՎՏԲ Հայաստան» բանկից՝ 7,5 միլիոն դրամ և «Ինեկոբանկ»-ից՝ 800 հազար դրամ։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: