Լրահոս
Օրվա լրահոսը

Ավինյանի հայրը Շորժայում առանձնատուն է կառուցում, իսկ Արծվիկ Մինասյանին դատարանում մեղադրում են, որ չի խոչընդոտել, երբ նույն Շորժայում՝ իր նախարար եղած ժամանակ առանձնատուն է կառուցվել. «Ժողովուրդ»

Օգոստոս 15,2025 10:52

Նիկոլ Փաշինյանի հետհեղափոխական ընտրովի արդարադատության պտուղները հերթական անգամ վայելում է հանրությունը՝ մի կողմում տեսնելով, թե ինչպես է «Օփել»-ի վարորդներին «համբալ» անվանած Արմեն Ավինյանը՝ Երևանի քաղաքապետի հայրը, Շողակաթ համայնքում՝ Շորժայում, շքեղ առանձնատուն կառուցում, իսկ մյուս կողմում էլ, որ հակակոռուպցիոն դատարանում սկսվել է «Հայաստան» խմբակցության ղեկավարի ու քարտուղարի դատը, որտեղ Արծվիկ Մինասյանին մեղադրում են, որ իր՝ բնապահպանության նախարար եղած ժամանակ, նույն Շորժայում կառուցվել է առանձնատուն, բայց նա միջոցներ չի ձեռնարկել այդ ուղղությամբ:

Եթե արդարությունն ու հավասարությունը գործեին, այսօր պետք է դատարանում լինեին նաև շրջակա միջավայրի արդեն նախկին նախարար Հակոբ Սիմիդյանը և ներկայիս նախարար Համբարձում Մաթևոսյանը:

Տեղեկացնենք, որ Շողակաթ համայնքի ղեկավարը ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի (հայտնի շիշ բռնողի) քավորն է՝ Սուլիկո Շուշանյանը, և, բնականաբար, հողհատկացումը արվել է նաև նրա կողմից:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031