Սենթ Լուիսում երեկ մեկնարկել է կայծակնային շախմատի Grand Chess Tour 2025 ներկայացուցչական մրցաշարը՝ տասը ուժեղագույն գրոսմայստերների մասնակցությամբ: Առաջին օրը բոլոր շախմատիստները մեկական հանդիպում են անցկացրել միմյանց հետ:
Լեւոն Արոնյանն ինը պարտիաներում տարել է չորս հաղթանակ, արձանագրել նույնքան ոչ-ոքի եւ կրել է ընդամենը մեկ պարտություն: Նա իր անվան դիմաց գրանցել է 6,0 միավոր: Արոնյանի հետ հավասար ցուցանիշ ունեն եւս չորս շախմատիստներ, սակայն լրացուցիչ գործակիցներով հայ գրոսմայստերը առաջին հորիզոնականում է: Այսօր մրցակիցները խաղատախտակի առջեւ հանդիպելու են երկրորդ անգամ եւ խաղալու են արդեն հակառակ գույնի ֆիգուրներով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ