Լրահոս
Օրվա լրահոսը

Բա մե՞նք, ում իրավունքներն անտեսելու հաշվին, փորձում եք խաղաղություն հաստատել, փորձում եք փրկել մնացածը. Տիգրան Պետրոսյան

Օգոստոս 15,2025 11:42

Արցախի հասարակական գործիչ Տիգրան Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը

Հարց Նիկոլ Փաշինյանին

Հասկանում եմ, որ պատերազմում պարտված երկրի ղեկավար եք՝ լեզուդ «կարճ», հնարավորություններդ քիչ, չեմ բացառում նաև, որ այլընտրանքը շատ ավելի ծանր կլիներ Հայաստանի և Հայ ժողովրդի համար, այդ իսկ պատճառով գնահատականներ չեմ տալիս, Ձեր կողմից նախաստորագրված փաստաթղթի վերաբերյալ, ժամանակը ցույց կտա…

Սակայն մեկ հարց կա, որի պատասխանը ես պետք է ստանամ, և ճիշտ կլինի, որ այդ հարցին Դուք պատասխանեք, քանզի Ձեր կողմից անտեսվելու պարագայում ստիպված կլինեմ այս հարցը այլ երկրի ղեկավարի ուղղել, ինչը հաստատ Ձեզ պատիվ չի բերի։

Բա մե՞նք, ովքեր տասնյակ տարիներ նեղության մեջ ապրել և արարել ենք մեր հողի վրա, բա մե՞նք, ում միջազգային իրավունքներն անտեսելու հաշվին, փորձում եք խաղաղություն հաստատել, փորձում եք փրկել մնացածը։

Այսքան ժամանակ է, էլ կոնսերվատորիայից ուսանող եք հրավիրում՝ հայկական երաժշտական գործիքի մասին զրուցում, էլ ֆլան-ֆստանի հետ հանդիպում, այստեղ-այնտեղ այցելում, մի՞թե կարելի չէր մեկ հանդիպում կազմակերպել, մի խումբ արցախցիների հետ հանդիպել, զրուցել, արցախցու դարդը հասկանալ, ցույց տալ, որ անտեսված չենք…

Ինձ ունեմ իրավունքներ, ինչի համար ամբողջ կյանքս պայքարել եմ, տուժվել եմ, բայց այսօր լռում եմ՝ հանուն Մայր Հայաստանի փրկության, սակայն ես պետք է ստանամ այս հասարակ հարցի պատասխանը, ու ճիշտ կլինի, որ այս հարցին Դուք պատասխանեք
Բա մե՞նք…

P.S. Ես կյանքում հավի ճոտ իլյած չում, մին 4-5 արցախցու նհետ պայմանավորվելուվում, քինամ հանդիպում պահանջիմ՝ էս հարցը տամ։ Եթե անտեսվիմ իմ պետության ղեկավարի կողմից, քինանում էդ հարցը ուրիշ պետության ղեկավարի ուղղիմ՝ հու մեր իրավունքները անտեսելու հաշվին փորձումա Նոբելյան մրցանակ ատանա…
Նեղություն կքաշիմ, բայց նվաստացում՝ երբե՛ք…

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031