«Մարտի 1»-ի խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի հետ ուրբաթ օրը կայացած հանդիպման ժամանակ Հայաստանի ոստիկանության պետի տեղակալ Սաշա Աֆյանը հայտարարեց, որ մարտի 1-2-ի օպերացիան ղեկավարել է նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը: Սակայն տարիներ անց ամեն բան փոխվեց։
Այսօր դատախազությունը հայտնեց, որ Սաշա Աֆյանը Մարտի 1-ի գործով կրկին մեղադրյալի կարգավիճակ ունի։ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի օգոստոսի 11-ին վերացրել է Ոստիկանության պետի նախկին տեղակալ Սաշա Աֆյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ 2020 թվականի հունվարի 30-ի որոշումը: Որոշման հիմքը Մարտի 1-ի քրեական վարույթով տուժողների բողոքներն են:
«Մարտի 1-ի» գործով գեներալ-լեյտենանտ, 2008 թվականին ՀՀ ոստիկանապետի ծառայության գծով պետի տեղակալ Սաշա Աֆյանը նախաքննական ցուցմունքում ասել էր, որ այդ առավոտյան ոստիկաններն ունեցել են դուբինկա, շիթ ու կասկա, ցերեկն արդեն ունեցել ենք ջրցան մեքենա, փշալար եւ ԲՏՌ զրահատեխնիկաներ:
Իսկ ահա ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մարտի 1-ի գործով տված ցուցմունքում ասվում է․
«Այդ ժամանակ է, որ ես հանձնարարել եմ Սաշա Աֆյանին զրուցել Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ եւ համոզել նրան, որ գա Իտալիայի դեսպանատան մոտ եւ ժողովրդին հանդարտեցնի, լարված իրավիճակը թուլացնի, սակայն հետագայում ինձ զեկուցեցին, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարվել է գալ: Ոստիկանության ստորաբաժանումները դուրս բերելուց հետո Մյասնիկյանի արձանի մոտ եւ հարակից տարածքներում, այդ թվում` քաղաքապետարանի մոտ եւ Սունդուկյանի անվան թատրոնի մոտ, անկարգություններ եղան. ոստիկանական մեքենաներ հրկիզվեցին, եւ բախումներ եղան ոստիկանների հետ»:
Էմմա ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։